Առաջին նախաբժշկական օգնություն
17 խորհուրդ, որոնք կազատեն մոծակների խայթոցի քորից. 1in.am
mirfactov.com-ը ներկայացնում է 17 խորհուրդ, որոնք կազատեն մոծակների խայթոցի քորից:
![]() |
Եղունգով «Х» անել
Համարվում է, որ խայթոցի մասում եղունգով սեղմելը որոշակի ցավ է բերում, որը շեղում է քորից: Գլխավորն ուժեղ չսեղմենլն է, այլապես կարելի է վնասել մաշկը, որի մեջ վերքով կարող է վարակ անցնել: |
![]() |
Ախտահանիչ միջոց ձեռքերի համար
Սպիրտը և ձեռքերի ախտահանիչ միջոցը թեթևացնում է քորը: |
![]() |
Սկոտչ
Համարվում է, որ մի քանի ժամով խայթոցի մասում սկոտչ կպցնելը ո'չ միայն զգալիորեն նվազեցնում է քորը, այլև մաշկից հանում է մոծակի թողած մասը: |
![]() |
Ասպիրին
Փշրել մի քանի հաբ և խառնել ջրին՝ քսուկ պատրաստելու համար, որը պետք է քսել խայթած տեղին:
|
![]() |
Քացախ
Այն կետայնությամբ քսել խայթոցի տեղում, իսկ եթե մոծակների խայթոցները շատ են, կարելի է լոգարանի մեջ ավելացնել 2-3 բաժակ քացախ և վաննա ընդունել: |
![]() |
Հեմորոյի դեմ միջոց
Հեմորոյի քսուկը նախատեսված է բորբոքումը նվազեցնելու և քորից ազատվելու համար: |
![]() |
Ատամի մածուկ
Ատամի մածուկների մեծ մասն անանուխ է պարունակում: Անանուխը սառեցնում է մաշկը: Բացի դրանից, որոշ ատամի մածուկների կազմում հակաբորբոքային բաղադրիչներ կան: |
![]() |
Բանանի կեղև
Որոշ մասնագետներ կարծում են, որ բանանի կեղևում պարունակվող շաքարը կարող է հանգստացնել և հանել խայթոցի հեղուկը: |
![]() |
Վարսահարդարիչ
Մոծակի խայթոցից առաջանում է քոր, որովհետև խայթոցի ժամանակ միջատները սպիտակուցային միացություններ են թողնում մաշկում: Տաքությունը կարող է քանդել այդ միացությունները և վերջ տալ քորին: Վարսահարդարիչը պահեք խայթած տեղում մինչև մաշկը տաքանա: |
![]() |
Վարսակի ալյուր
Վարսակի ալյուրը կարող է թեթևացնել քորը և նվազեցնել այտուցը հատուկ հակագրգռիչ նյութերի շնորհիվ: Վարսակից (ալյուրից) և ջրից քսուկ պատրաստել և քսել այն մաշկին մոտավորապես 10 րոպե, հետո լվանալ: |
![]() |
Ցեխ
Ցեխը ո՛չ միայն մաքրում է մաշկը, այլև հանգստացնող ազդեցություն ունի և կարող է նվազեցնել այտուցը: |
![]() |
Կիտրոնի և լայմի հյութ
Մի քիչ թարմ քամած հյութը կհանգստացնի քորը:
|
![]() |
Սառույց
Սառույցը կարող է նվազեցնել այտուցը և թեթևացնել քորը: |
![]() |
Սննդային սոդա
1 թ.գ. սոդան լուծել 1 բաժակ ջրի մեջ: Մաքուր կտորը թրջել հեղուկի մեջ և 10-20 րոպե դնել մաշկին: |
![]() |
Ռեհան
Ռեհանի թարմ տերևը մանրացնել և դնել մաշկին: |
![]() |
Աղով լոգանք
Մի քանի կաթիլ ջուր ավելացնել մի պտղունց աղին և դնել կծած տեղում կամ տաք լոգանք ընդունել, որի մեջ աղ է ավելացված: |
![]() |
Հալվե
Հալվեն հակաբորբոքային հատկություններ ունի, ինչը կօգնի ազատվել քորից: |
28.07.2015 Կարդացեք նաև
24.01.2019
18.01.2019
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
















